-
26.06.2016|
23:13
Հռոմի պապն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Խոր վիրապ վանքից աղավնիներ բաց թողեցին բիբլիական Արարատ լեռան ուղղությամբ՝ դեպի հայ-թուրքական փակ սահման:
-
26.06.2016|
23:11
Այսօր Էջմիածնում ստորագրած համատեղ հռչակագրով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հռոմի Ֆրանցիսկոս Պապն անընդունելի համարեցին կրոնական արժեքների արմատական դրսևորումները՝ ատելության, խտրականության ու բռնության տարածումն արդարացնելու համար:
-
26.06.2016|
23:11
Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին արձագանքեց Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությունը բնորոշ է «խաչակրաց արշավանքի մտածելակերպին»:
-
26.06.2016|
23:10
Չինաստանում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 30 մարդ: Մոտ երկու տասնյակ ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց:
-
26.06.2016|
23:09
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը թվիթերյան էջում Հայոց եկեղեցուն նվիրված գրառում է կատարել: «Հայ եկեղեցին թող ընթանա խաղաղությամբ և մեր կապը թող լիակատար լինի», - գրել է Պապը:
-
26.06.2016|
23:08
Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Չանըքլին դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին Հռոմի պապի Հայաստանում հնչեցրած հայտարարությունները:
-
26.06.2016|
23:07
Երևանի Հանրապետության հրապարակում Հռոմի պապին հանդիսապետությամբ էկումենիկ արարողությունից և Խաղաղության աղոթքից հետո Ֆրանցիսկոս պապին փոխանցվեց Նոյան տապանի մանրակերտը՝ սրբազան Արարատ լեռան վրա դրված:
-
26.06.2016|
23:06
«Ռադիո Վատիկան»-ը իր կայքէջում տեղադրել է Երևանի Հանրապետության հրապարակում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը.
-
26.06.2016|
23:04
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ օրվա թեմաներով հարցազրույցից հետո հարցրի.
-
26.06.2016|
23:02
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: