25.06.2016|
07:59
Լռությունը քո աչքերի գույնն ունի, իսկ հայացքիդ տխրությունն այնքան բարձրաձայն է եւ խոսուն, որ անընդհատ շուրջս եմ նայում՝ հո էլի տեսնող չկա՞։ Չնայած կարծես վաղուց պետք է վարժված լինեի, որ վերացել է այն թաքունությունը, որ «ընդհանուրացնում» է ու կապում մեկին ու էլի մեկին, ոչ ավել, բայց ոչ պակաս։