-
21.06.2016|
00:00
Տե՛ր, հաստատի՛ր իմ հոգում
լույսի խաղաղությունն ու
պայծառությունը, որպեսզի
չխոտորվեմ աջ կամ ձախ և
չդատապարտվեմ Քո
գալստյան մեծ օրը:
-
20.06.2016|
23:48
ԵՄ-ից դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիան ավելի ծանր կորուստներ կկրի, քան Եվրամիությունը՝ Բեռլինում հայտարարել Է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
-
20.06.2016|
23:47
Թուրքիայի կառավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում իրանական բեռնատարների վրա հարձակումների համար՝ ԻՍՆԱ գործակալությանը հարցազրույցում՝ հայտարարել է ԻԻՀ սահմանային անցակետերի և տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպության ղեկավար Մոհամադ Ջավադ Աթրչիանը:
-
20.06.2016|
23:45
Բուլղարիան կարող է դառնալ հերթական եվրոպական երկիրը, որտեղ կարգելվի նիկաբ կրելը, ինչպես Ֆրանսիան և Նիդերլանդները:
-
20.06.2016|
23:44
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել՝ նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
20.06.2016|
23:43
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը
-
20.06.2016|
23:41
«Դրական քայլեր են կատարվել ղարաբաղյան խաղաղության ուղղությամբ այսօր Սանկտ Պետերբուրգյան գագաթաժողովում, դա ներառում է նախագահների համատեղ հայտարարությունը»:
-
20.06.2016|
23:40
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերը համատեղ հայտարարության տեքստ են համաձայնեցրել՝ իրենց հավատարմությունը հայտնելով կարգավորման գործընթացին, պայմանավորվել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:
-
20.06.2016|
23:39
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
-
20.06.2016|
23:36
Ակնհայտորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ հաճույք է ստանում սեփական թուլությունների նվազեցումից, ընդդիմախոսների թույլ կողմերը իր շահերի համար օգտագործելուց և դերերի ճկուն փոխատեղումից՝ սուր կատակներով: