-
18.06.2016|
01:12
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ ընտրված Վարդան Օսկանյանի ելույթը կուսակցության հիմնադիր համագումարում.
-
18.06.2016|
01:09
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան չի ափսոսում անցած տարի խոցված ռուսական ռմբակոծիչի համար, բայց «վշտացած է» այդ առնչությամբ, հայտնում է Hurriyet Daily News-ը:
-
18.06.2016|
01:09
Տարածաշրջանում իրականացվում է Թուրքիային դժվար դրության մեջ դնելու ծրագիր, որը պաշտպանում է Սիրիայի իշխող Բաշար ալ Ասադի ռեժիմը՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը թերթերի գլխավոր խմբագիրների հետ ճաշի ժամանակ, գրում է Daily Sabah-ը:
-
18.06.2016|
01:08
Հավատը միշտ վերջում է կորչում. համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե հավատում է, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխության հասնեն:
-
18.06.2016|
01:06
Ռուսաստանը շահագրգռված է Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության համագործակցության հաստատմամբ, և այդ ուղղությամբ առաջին քայլը կարող էր դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների միջև մի շարք հարցերի, այդ թվում՝ առևտրի և ներդրումների շուրջ փորձագիտական մակարդակով երկխոսությունը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
18.06.2016|
01:06
«Ֆորմուլա-1» մրցարշավի գործադիր տնօրեն Բեռնի Էքլսթոնը պնդում է, որ իրենց խիղճը «100 տոկոսով» մաքուր է՝ չնայած Բաքվում մրցարշավի անցկացման պատճառով հնչող քննադատություններին, գրում է The Guardian-ը:
-
18.06.2016|
01:04
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն Աժ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունիսի 20-ին նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
-
18.06.2016|
01:03
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ելույթում ասել է. «Ես չէի ցանկանա մտածել, որ մենք անցնում ենք «սառը պատերազմի»: Վստահ եմ, որ ոչ ոք դա չի ցանկանում:
-
18.06.2016|
01:01
Երևանում կայացավ «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը։
Քաղաքական այս ուժը ստեղծում են նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու նրա համախոհները՝ հիմնականում ԲՀԿ խմբակցության պատգամավորներ։
-
18.06.2016|
00:53
Լեռնային Ղարաբաղում 1994-ից ի վեր առաջին լուրջ բախումների մասին տեղյակ է ռուսաստանցիների 70 տոկոսը՝ ըստ «Լեւադա կենտրոնի» հարցումների։