-
14.06.2016|
23:49
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կոչ է արել ԵՄ-ին ակտիվ քայլեր ձեռնարկել Եվրոպա հասած միգրանտների հարցը լուծելու համար: Մատարելայի խոսքով` Իտալիան խնդրել է Եվրամիությանը «փախստականների հայրենի երկրների հետ միասին այս խնդրի լուծման համար միասնական մոտեցում մշակել»:
-
14.06.2016|
23:48
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը Արմեն Պապիկյանին ազատել էր նույն պաշտոնից:
-
14.06.2016|
23:48
Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
-
14.06.2016|
23:47
Իրանում նավթի արդյունահանումը գերազանցել է օրական 3,8 միլիոն բարելը, արտահանումը՝ 2 միլիոն բարելը՝ խորհրդարանում ասել է նավթի հարցերով նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
-
14.06.2016|
23:46
Ավստրիական Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է նացիստական Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերը, մտադիր են հողին հավասարեցնել` հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
-
14.06.2016|
23:45
Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի պալատից գողացված՝ ադամանդներով, զմրուխտներով ու թանկարժեք քարերով զարդարված ոսկյա դաշույնը հայտնաբերվել է Ստամբուլում:
-
14.06.2016|
23:44
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար ու վարչապետ Բինալի Յիլդիրիմը խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է, թե թույլ չեն տա Սիրիայում կամ Իրաքում նոր պետության ստեղծումը, հայտնում է «Անադոլու»-ն։
-
14.06.2016|
23:43
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով Ռուսաստանի օրվա առթիվ, ու մաղթել, որ Մոսկվայի ու Անկարայի հարաբերություններն «արժանի մակարդակի» բարձրանան:
-
14.06.2016|
23:42
Ռուսաստանի և Վրաստանի ուղղափառ եկեղեցիները հրաժարվում են մասնակցել Ուղղափառ եկեղեցիների պատմական խորհրդաժողովին, որը նախատեսվում է հունական Կրետե կղզում` հունիսի 17-ից 26-ը:
-
14.06.2016|
23:41
ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: