-
11.06.2016|
22:01
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը նման հարցազրույցների միջոցով նախ և առաջ հետապնդում է այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական իշխանությունների ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակ՝ հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը՝ պատասխանելով RUSARMINFO-ի հարցին, թե ինչպես են մեկնաբանում ուրբաթ օրը ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը, որտեղ Փոլադ Բյուլբյուլօղլին կրկին բարձրաձայնում է ՄԱԿ-ի հայտնի բանաձևերը և հանդես գալիս պատերազմի վերսկսման սպառնալիքներով:
-
11.06.2016|
22:00
Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթելով բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:
-
11.06.2016|
21:59
Ադրբեջանը կես միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Իրանին՝ երկու երկրները միացնող «Ռեշտ-Աստարա» հատվածի շինարարության համար:
-
11.06.2016|
21:58
«Աբխազիան շահագրգիռ է, որ հանրապետության տարածքով անցնող երկաթուղին վերսկսի տարանցիկ փոխադրումների իրականացումը»՝ РИА Новости գործակալության հետ զրույցում ասել է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան:
-
11.06.2016|
21:57
«Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցի շուրջ տարաձայնությունները մինչև հուլիսի մեկը հաստատ չեն հաղթահարվի»՝ ըստ Hurriyet-ի, հայտարարել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան:
-
11.06.2016|
21:55
Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։
-
11.06.2016|
18:31
ԱՄՆ նախագահի նախկին մրցակից և Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մտադիր չէ մասնակցել ընթացիկ ընտրություններին:
-
11.06.2016|
18:30
Կանադան հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ է սկսել Իրանի հետ: Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնին չի հաստատել և չի հերքել տեղեկությունը, թե բանակցություններն ընթանում են Նյու Յորքում։
-
11.06.2016|
18:29
Բելառուսի կառավարության անդամների և այլ անձանց նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ երկարաձգվել են ևս մեկ տարով՝ հայտնում է Deutsche Welle-ը:
-
11.06.2016|
18:28
ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ՝ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: