-
09.06.2016|
17:57
2015-ին Վրաստանում ներդրվել է 1 միլիարդ 351 միլիոն դոլար: 2016-ին Վրաստանում ներդրումներ արած երկրների թվում առաջին տեղում Ադրբեջանն է՝ 137 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 57 միլիոն դոլար:
-
09.06.2016|
17:56
«Շատ գերմանացի քաղաքական գործիչների համար սա անուղղակի և խորհրդանշական ձև էր պատասխանելու միգրանտների ճգնաժամում Էրդողանի ահաբեկող մարտավարությանը, երբ նա սպառնում էր հետ ուղարկել դեպի Եվրոպա հազարավոր միգրանտների, եթե Թուրքիային չտրվի ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ»:
-
09.06.2016|
17:56
Կառավարության առաջարկով հունիսի 13-ին ժամը 12-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
-
09.06.2016|
17:54
Թուրքիան Գերմանիայի հանդեպ մի շարք գործողություններ է պատրաստում` ի պատասխան Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման՝ գրել է Bild-ը` հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մամուլի քարտուղարին:
-
09.06.2016|
17:53
Ադրբեջանի ստերն ուղղակի անվերջ են, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե հայկական կողմն է հրադադար խնդրել, ինչի հետևանքով էլ ապրիլյան պատերազմը դադարեցվել է:
-
09.06.2016|
17:52
Իսրայելի պաշտպանության նախարարի տեղակալ Էլի Բեն-Դահանը, ելույթ ունենալով Իսրայելի Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտում, հայտարարել է, որ ամեն տարի Ռամադանի ամիսը վերածվում է ահաբեկչությունների ամսի:
-
09.06.2016|
17:50
The Telegraph-ը առանձնացրել է 6 հետաքրքիր փաստ աշխարհի ամենափոքր պետության` Վատիկանի կյանքից:
-
09.06.2016|
17:49
Խոշոր դաշնակցի (Գերմանիայի) կողմից ցեղասպանության համար մեղադրվելու և քուրդ զինյալների կողմից շարունակվող ռմբակոծությունների ֆոնին Թուրքիայի համար հունիսը ծանր ամիս է դարձել՝ չնայած դեռ ութ օր է անցել (հոդվածը հրապարակվել է հունիսի 8-ին), Թուրքիայի առաջնորդներից և իշխանամետ լրագրողներից հնչող տարօրինակ և որոշ դեպքերում վիրավորական մեկնաբանություններն իրավիճակը դեպի լավը չեն փոխում՝ գրում է Մեգան Ալպերտն Foreign Policy հանդեսում:
-
09.06.2016|
17:48
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը հինգշաբթի օրը նիստը բացել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին խիստ հայտարարություններով:
-
09.06.2016|
17:46
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արտահայտությունները, որոնցում նա քննադատել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո: