-
06.06.2016|
19:21
Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ։
-
06.06.2016|
19:11
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։
-
06.06.2016|
19:10
Հունիսի 6-ն Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Այդ օրը Երևանում մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Հունիսի 6-ի առավոտյան, ավանդույթի համաձայն, միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները, հյուրերն ու կազմակերպիչները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ մաեստրոյի հիշատակին։
-
06.06.2016|
19:09
Արամ Խաչատրյանի անվան մրցույթի ժամանակ հնչո՞ւմ են արդյոք Խաչատրյանի անհայտ գործերից:
-
06.06.2016|
12:34
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան է մեկնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԻԻՀ նախագահը ընդունելով Էդվարդ Նալբանդյանին` գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորել դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։
-
06.06.2016|
12:33
Ռուսաստանն այլևս ոչ թե գործընկեր է, այլ մրցակից՝ ասված է Գերմանիայի կառավարության կազմած արտաքին քաղաքական ռիսկերի վերլուծության մեջ, փոխանցում է Die Welt-ը:
-
06.06.2016|
12:32
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքը պետք է համագործակցի Ռուսաստանի հետ Սիրիայում հակամարտության լուծման համար։
-
06.06.2016|
12:31
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիային 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչելու համար, գրում է Daily Sabah-ը:
-
06.06.2016|
12:30
Շվեյցարիան հրաժարվել է քաղաքացիների համար 2,5 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 2,5 հազար դոլար) բազային եկամտի սահմանումից, բայց պաշտպանել է միգրացիոն քաղաքականության փոփոխությունները՝ կիրակի օրը անցկացված համաժողովրդական հանրաքվեում:
-
06.06.2016|
12:28
Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: