-
04.06.2016|
17:27
Թուրքական T24 կայքում հրապարակվել է սյունակագիր Ֆուլյա Ջանշենի անդրադարձը Գերմանիայի Բունդեստագում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը. «Մոտ 10 տարի առաջ էր։ Ռեպորտաժից հետո մասնավոր զրույցում Արևելյան Գերմանիայի հետախուզության նախկին պետ Մարկուս Վոլֆը մեկնաբանեց Հայաստան իր այցը։
-
04.06.2016|
17:25
Լեհաստանի խորհրդարանում պատրաստվում է կոնվենցիա՝ ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ՝ ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան:
-
04.06.2016|
17:24
Փարիզով հոսող Սենա գետի մակարդակը հասել է վերջին 30 տարում ամենաբարձր մակարդակին, բազմաթիվ թանգարաններ, մշակութային հաստատություններ, մետրոյի որոշ հատվածներ փակվել են:
-
04.06.2016|
17:22
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիիմի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի հետ։ Թուրք վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մասնակցում են մի շարք համատեղ նախագծերի իրականացմանը:
-
04.06.2016|
17:20
Հունիսի 3-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիսին զինված ուժերում իրականացված միջոցառումների և աշխատանքների արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությանը նախանշվել են առաջիկա անելիքները:
-
04.06.2016|
17:19
Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը Թվիթերում գրառմամբ ողջունել է Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության ճանաչումը:
-
04.06.2016|
17:19
«Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք միշտ աջակցում ենք Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում», - ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
-
04.06.2016|
17:18
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով հունիսի 5-6-ին պաշտոնական այցով կլինի Թեհրանում և հանդիպումներ կունենա Իրանի ղեկավարության հետ։
-
04.06.2016|
17:16
Պաշտպանության նախարարության 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են իշխանությունը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
-
04.06.2016|
17:10
«Technology and Science Dynamics Inc./Armtab Technologies» ընկերությունը, առաջնորդվելով «Ժամանակն է հայկականի...» կարգախոսով, սպառողին է ներկայացնում առաջին հայկական հեռախոսները: