-
03.06.2016|
04:50
Բեռլինը մոտեցել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
03.06.2016|
04:47
«Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են ԼՂՀ Մարտունու և Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են ԼՂՀ-ին»՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով կորսված 800 հա տարածքների հարցին:
-
03.06.2016|
04:46
Բունդեստագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո նիստի դահլիճում գտնվող հայերը շնորհակալություն հայտնող պաստառներ են բարձրացրել և Հայաստանի դրոշը:
-
03.06.2016|
04:45
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կոչել է «երկրի ներքին խնդիր»:
-
03.06.2016|
04:44
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Բեռլինում կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ասել է, որ հզորացնելով Արևելյան Եվրոպայում և բալթյան երկրներում տեղակայված ստորաբաժանումները՝ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններում առճակատման չի ձգտում:
-
03.06.2016|
04:43
Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ և ԻԻՀ կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը՝ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից, հիմնավորմամբ:
-
03.06.2016|
04:42
Գերմանիան խոր և ամուր հարաբերություններ ունի Թուրքիայի հետ` չնայած որոշ հարցերում տարաձայնություններին՝ հայտարարել է Անգելա Մերկելը, երբ Բունդեստագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:
-
03.06.2016|
04:41
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային և վարչապետ Մատեո Ռենցիին՝ ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։
-
03.06.2016|
04:38
Բունդեստագում հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Անկարան, թուրքական 24 TV հեռուստաընկերության փոխանցմամբ, խորհրդակցությունների համար հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:
-
03.06.2016|
04:37
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Գերմանիայի Բունդեստագի ընդունած որոշումը քաղաքականացնում է պատմությունը՝ խոչընդոտելով պատմական խնդիրների ազատ քննարկմանը և հայկական կողմի տեսակետը ներկայացնում է որպես անվիճելի փաստ: