Չե՞ք հավատում: Իզուր:
Օրերս պարոն վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարից էր խոսում: Այո՛, խոսում էր, որովհետև խոսքի ազատություն է Հայաստանում: Ես էլ, օգտվելով նույն այդ խոսքի ազատությունից, ուզում եմ հարցնել` պարոն վարչապետ, ո՞ւմ դեմ եք պայքարելու. ինքներդ ձեր դե՞մ:
9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-18-ին՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրով երկօրյա ֆորումն արդյունավետ հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար:
Սուրբ Գրիգոր Սինայեցին (1260-1340 թթ.), մի անգամ հանդիպելով մեծ ճգնավոր Մաքսիմոս Կապսոկալիվտոսին, հարցնում է՝ աղոթելիս նրա հետ որևէ աստվածային փոփոխություն կամ զմայլանք, կամ Սուրբ Հոգու որևէ այլ դրսևորում տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ:
Ոչ բոլորը, բայց կան ֆիզիկոսներ, որ ժխտում են ժամանակի գոյությունը: Անտիկ հույներն էլ չգիտեին՝ ինչ է ժամանակը, ապրում էին՝ առանց կյանքը տեղավորելու իրադարձություններից հետուառաջ. պարզապես մարգարտահատիկները հավաքում էին մանյակի մեջ:
Անցնող շաբաթը բավականին հետաքրքիր ստացվեց: Այն պայմանականորեն անվանենք «լույսի շաբաթ», ըստ աստվածաշնչյան այն հիշեցումի, թե «չկա բան, որ չգա լույսի մեջ»:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...