02.06.2016|
01:59
Երեկ Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ «ԱզերԹաջը», վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարի խոսնակ Հիքմեթ Հաջիևին, հաղորդում է, որ Մամեդյարովը և միջնորդները քննարկել են Վիեննայի հանդիպման արդյունքները, հունիսյան գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հնարավոր առաջխաղացման ուղղությամբ։