-
31.05.2016|
22:16
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ ԵՏՄ-ի հետ փոխգործակցությունը կօգնի երկրին հաղթահարել ընթացիկ դժվարությունները:
-
31.05.2016|
22:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջնորդներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում:
-
31.05.2016|
22:14
Ուկրաինացի զինվորական, «Բատկիվշչինա» («Հայրենիք) կուսակցությունից պատգամավոր Նադեժդա Սավչենկոն խորհրդարանում առաջին անգամ ելույթ ունենալով՝ հայտարարել է, որ պատգամավորներին թույլ չի տալու մոռանալ Մայդանում և Դոնբասում զոհվածներին:
-
31.05.2016|
22:13
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա որոշմամբ մինչև 10 հազար խորանարդ մետր գազ ծախսող սպառողների համար գազի սակագինը իջեցվեց 9.3 դրամով։
-
31.05.2016|
22:12
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ընդունել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու՝ պաշտոնական Մոսկվայի հրավերը։
-
31.05.2016|
22:11
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առաջարկել է մտածել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները փուլ առ փուլ հանելու հնարավորության մասին՝ կապված Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի կատարման առաջընթացի հետ։
-
31.05.2016|
22:10
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության վարչության վարույթում քննվող քրեական գործերի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է երեք անձ` գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը։
-
31.05.2016|
22:09
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
-
31.05.2016|
22:04
Այսօր բացվել է Մոսկվայի չորրորդ միջազգային օդանավակայանը՝ չնայած միջազգային պատժամիջոցների ու տնտեսական ճգնաժամի հետևանքով ուղևորների հոսքի անկմանը։ Մոսկվայի կենտրոնից 40 կիլոմետր հարավ-արևելք գտնվող «Ժուկովսկի» օդանավակայանի բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
-
31.05.2016|
22:02
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հաստատել է ազգային փոքրամասնությունների համար իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: