-
28.05.2016|
12:19
Աթենքում մայիսի 23-24-ին Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի իրավական և քաղաքական մշտական հանձնաժողովի համատեղ նիստում հայկական պատվիրակությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում մի քանի հազար մարդ լքել է բնակավայրը և դարձել փախստական:
-
28.05.2016|
12:17
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Սիրիայում Ռաքքայի ազատագրման գործողությանը քուրդ զինյալների տարբերանշանով զինվորական համազգեստ հագած ամերիկացի զինծառայողներին:
-
28.05.2016|
12:16
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հիրոսիմայում ելույթ է ունեցել ամերիկյան ուժերի հասցրած միջուկային հարվածներից տուժածների առաջ:
-
28.05.2016|
12:15
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Հուա Չունինգը ասել է, որ Չինաստանը խիստ դժգոհ է G7 երկրների հայտարարությունից Հարավչինական ծովի վերաբերյալ:
-
28.05.2016|
12:14
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր:
-
28.05.2016|
12:12
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ:
-
28.05.2016|
12:12
Reuters-ի փոխանցմամբ՝ 2016-ի ապրիլին նախորդ տարվա համեմատությամբ Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 28 տոկոսով՝ մինչև 1,75 միլիոն մարդ:
-
28.05.2016|
12:11
Գերմանիայի խորհրդարանը բանաձև է մշակել, որը հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակում է «ցեղասպանություն»՝ քայլ, որը կարող է առաջացնել Թուրքիայի զայրույթը, գրում է Agence France Presse-ը:
-
28.05.2016|
12:10
Ադրբեջանական պետությունը բյուջետային գումարներով կգնի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերին պատկանող ոսկու հանքավայրերը՝ տեղեկացնում է հետաքննական լրագրության համաշխարհային առաջատարներից մեկը՝ «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի ուսումնասիրության նախագիծ» կազմակերպությունը:
-
28.05.2016|
12:08
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը G 7 գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելով՝ հայտարարել է, որ մասնակից երկրները որոշել են հունիսից երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ ավելի վաղ սահմանած պատժամիջոցները