-
26.05.2016|
12:00
Մայիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և ՀԵՀ հայտարարած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի անդամները ՀԿ-ների ներկայացուցիչների ներկայությամբ քննարկել են դրամաշնորհային մրցույթին ստացված հայտերը։
-
26.05.2016|
11:58
Իրանի երկաթուղու պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ աշխատանքներ են կատարվում տարանցիկ նոր երթուղու մշակման համար, որ կանցնի Իրանի ու Անդրկովկասի տարածքով՝ վերջնակետ ունենանալով ԵՄ-ն՝ հաղորդում է PressTV-ն:
-
26.05.2016|
11:52
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում է հանրաճանաչ արգենտինացի բանդոնեոնահար ԿԱՐԼՈՍ ԲՈՒՈՆՈՆ, ում ղեկավարությամբ մայիսի 27-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացվեն արգենտինական տանգո երաժշտության գեղեցիկ նմուշներ:
-
25.05.2016|
17:34
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) մայիսի 25-ին տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների չորրորդ համադպրոցական համաժողովը։ Մոտ 40 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներ քննարկել են ավագ դպրոցների ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրները:
-
25.05.2016|
13:45
Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստում կսկսի Ընտրական նոր օրենսգրքի նախագծի երրորդ ընթերցումը:
-
25.05.2016|
13:44
Ղարաբաղը ԽՍՀՄ փլուզման վերապրուկներից մնացած սառեցված հակամարտություններից մեկն է։ Արցախում կյանքն ավելի շատ կրակ է, քան սառույց, և ԵԱՀԿ ՄԽ միջազգային ջանքերը քիչ չեն արել կարգավորման համար՝ ասված է intellinews.com-ի հոդվածում.
-
25.05.2016|
13:43
Հունիսին Բունդեստագը մտադիր է որոշում անցկացնել, որը դատապարտում է անցյալ դարի սկզբին հայերի ջարդերը` բնութագրելով «ցեղասպանություն»: Դա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կատաղությունն առաջ կբերի՝ գրում է Deutsche Welle-ն:
-
25.05.2016|
13:42
Ստամբուլում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում Գերմանիայի կանցլեր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման վիճելի թեմաներին է անդրադարձել Deutsche Welle պարբերականը՝ թվարկելով 5 վիճելի հարց:
-
25.05.2016|
13:41
Trend գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին՝ նշված է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
-
25.05.2016|
13:41
Ռուսաստանը տեսանելի հեռանկարում ԵՄ-ի համար կմնա հիմնական էներգետիկ գործընկեր՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունգարական Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում: