-
24.05.2016|
21:19
Վիետնամական պատերազմի վետերաններ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, սենատոր Ջոն Մաքքեյնը և նախկին սենատոր Բոբ Քերին հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Վիետնամ վկայում է, որ հին թշնամիները դարձել են նոր գործընկերներ՝ հայտնում է Associated Press-ը:
-
24.05.2016|
21:18
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտպանության ու անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը դաշինքից ակնկալում է քաղաքական ուժեղ աջակցություն:
-
24.05.2016|
21:17
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ և շնորհավորել է նրան «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ և Թուրքիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
-
24.05.2016|
21:16
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը կընդհատի այցը Թուրքիա՝ արարողակարգի խախտման պատճառով՝ հայտնում է Reuters գործակալությունը:
-
24.05.2016|
21:15
Stratfor վերլուծական գործակալությունը, վկայաբերելով արբանյակային լուսանկարները, հայտարարել է, որ Սիրիայում՝ Պալմիրայից ոչ հեռու տեղակայված և Ռուսաստանի կողմից օգտագործվող ավիաբազայի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել է չորս ռուսական Ми-24 ուղղաթիռ:
-
24.05.2016|
21:15
EgyptAir ընկերության օդանավի աղետի վայրում հայտնաբերված մարդկանց մասունքների վերլուծությունը վկայում է, որ օդանավում կարող էր պայթյուն լինել, հայտնում են եգիպտական աղբյուրները.
-
24.05.2016|
21:14
Իրանում ընտրությունների և նախագահի գործունեության վերահսկողության հարցերի պատասխանատու Փորձագետների խորհուրդը մայիսի 24-ին նախագահ է ընտրել այաթոլա Ահմադ Ջաննաթիին:
-
24.05.2016|
21:13
Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին են անդրադարձել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Բունդեստագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
-
24.05.2016|
21:12
Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ.
-
24.05.2016|
21:11
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում պատմական հանդիպում է ունեցել Կահիրեի ալ-Աժար մզկիթի մեծ իմամ շեյխ Ահմեդ ալ-Թայեբի հետ՝ սա Կաթոլիկ եկեղեցու և սունի մահմեդականների առաջնորդների առաջին հանդիպումն է Վատիկանում: