-
21.05.2016|
01:08
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության միջոցով ընդունվել է սահմանադրական փոփոխության առաջարկը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, ում գործով դատական մարմիններում հետաքննություն է անցկացվում՝ հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
-
21.05.2016|
01:07
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռիզեում իր կողմնակիցների առջև ելույթում պատմական է որակել խորհրդարանի՝ մի շարք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագծի ընդունումը.
-
21.05.2016|
01:06
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևոր է համարում ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից արագացված սխեմայով Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը:
-
21.05.2016|
01:04
Այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են:
-
21.05.2016|
01:02
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան կազմակերպությունը մայիսի 7-15-ին հյուրընկալել է միջազգային ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների, որ ժամանել են Հայաստան և մեկնել Արցախ՝ լուսաբանելու ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները:
-
21.05.2016|
01:01
Stratfor կենտրոնի փորձագետները հրապարակել են նոր վերլուծություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով։
-
21.05.2016|
00:59
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որ Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
-
21.05.2016|
00:58
EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում, հայտարարել է Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը:
-
21.05.2016|
00:57
ՈՒկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պայմանավորվել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության սահմանափակումների լիակատար վերացման շուրջ՝ ըստ ՈՒկրաինայի պետական ավիացիոն ծառայության մամուլի ծառայության հաղորդագրության:
-
21.05.2016|
00:56
Տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին՝ հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: