-
21.05.2016|
00:55
Աբովյանի «Մուլտի Գրանդ» հյուրանոցում մեկնարկեց Եվրասիական տնտեսական միության վարչապետների խորհրդի նիստը: Նիստը բացեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
21.05.2016|
00:54
Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ ճեպազրույցում կարևոր համարեց ղարաբաղյան շփման գծում հրադադարը պահպանելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։
-
21.05.2016|
00:52
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հրավերով մայիսի 20-22-ին աշխատանքային այցով մեկնել է Աթենք՝ մասնակցելու Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես կգա ելույթով:
-
21.05.2016|
00:51
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, որ Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
-
21.05.2016|
00:43
Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ. Գեներալ-լեյտենանտ Մովսես ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»:
-
21.05.2016|
00:40
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ 2011 թվականից անցկացվում է «Սասնա ծռեր» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» ամենամյա հանրապետական փառատոնը:
-
20.05.2016|
14:46
Պարզվում է` կոռուպցիայի դեմ պայքարն ամենևին էլ Հովիկ Աբրահամյանի մտքի արդյունքը չէ, այլ կառավարության:
-
20.05.2016|
14:31
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, ովքեր Հայաստան են ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
-
20.05.2016|
14:28
Ռուսաստանը զգուշանում է, որ Լեռնային Ղարաբաղում նորից պատերազմի կբռնկվի: Նրանք հասկանում են, որ Ադրբեջանը փորձում է վերադարձնել իր տարածքները, որ հայկական կողմը չի ցանկանում ազատել՝ EXO-ին հայտարարել է քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն (11.05):
-
20.05.2016|
13:03
Մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին հաստատված համեմատաբար հանգիստ իրադրությունը: