Պարը, պատը, կապույտ հագուստներով ծանրաբեռ պարանը ու ծաղկած ակացիայի դառնաբույրը՝ ամեն ինչ միանգամից խրվեց հիշողության մեջ: Իրականում կային միայն պատը, պարանն ու դառնաբույրը, պարը ներսում էր:
Պետք է հայտարարել կշեռքների զորահավաք և կշռել բարձրաստիճան սպայակազմի շքանշաններն ու մեդալները, ասպետական սրերն ու անվանական ժամացույցները: Պատերազմող երկիրը, ինչ խոսք, պարտավոր է հաշվել-կշռել իր թանկարժեք մետաղների ամբողջ պահուստը:
Ի ցնծություն աշխարհի ողջ հայության, անցած տարի Ֆրանցիսկոս Առաջին պապը պատմական ճանաչում ընձեռեց հենց Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի սրտում ամենայն սրբասուրբ տաղերգուին` Գրիգոր Նարեկացուն սրբադասեց սրբերի շարքում, մարգարեացրեց նրան` հռչակելով Տիեզերական եկեղեցու Վարդապետ։
Ինչ հետամնաց ժողովուրդ ենք մենք։ Տարիներով չենք կարողանում հասկանալ ու գիտակցել, որ «Եվրատեսիլի» մրցույթներում, շատ վաղուց արդեն, տեղի է ունենում ոչ թե Եվրոպայի կատարողների ու երաժշտական դպրոցների մրցություն, այլ քաղաքական շահարկումներ։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...