«Перестройка»-ից առաջ ռուսներն ու խորհրդային ողջ ժողովուրդը ապաշխարելու կարիք ունեն, չի կարելի, օրինակի համար, եղեռնից տուժած հայ ժողովրդի նկատմամբ անընդհատ ստորություն անել ու հաջողություններ ակնկալել սեփական տնտեսության բնագավառում, այն էլ չինական որակով ու քայլերով:
Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը։ Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։
Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ, և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ:
Երևանում մեկնարկեց Թերապևտների եվրասիական ասոցիացիայի 2-րդ համագումարը։ Ինչպես ներկայացրեց կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիոգրի Հարությունովը, այս կազմակերպության նպատակն առողջապահության ոլորտում առկա խնդրների հաղթահարման, համակարգերի բարելավման, մարդկանց կյանքի տևողությունը երկարացնելու և բուժման նորագույն մեթոդների, առաջատար տեխնոլոգիաների ներդրման գործում տարբեր երկրների բժիշկներին միավորումն է։
Մայիսի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է գերմանական Ինգոլշտատ քաղաքի Վրացական կամերային նվագախումբը (Georgian Chamber Orchestra Ingolstadt)։
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը մեկնարկեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կշարունակվի մինչև հուլիսի 5-ը:
«Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարը, տեղակայված լինելով Վենետիկի սրտում՝ Հայկական փողոցում գտնվող Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում, հանրությանը կներկայանա որպես Հայաստանի հետանկախության շրջանի կենսապատկերային (լանդշաֆտային) քարտեզագրման մի յուրօրինակ լաբորատորիա:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...