-
19.05.2016|
13:10
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Վիեննայի հանդիպման (որ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳՆ նախարարների հովանու ներքո) արդյունքները հանգամանալից վերլուծության կարիք ունեն՝ հասկանալու քառօրյա պատերազմից հետո կոնֆլիկտի գոտում փոփոխությունների միտումը:
-
19.05.2016|
11:28
Մայիսի 18-ին տեղի է ունեցել ՀՀ 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի հանդբոլի տղաների մրցաշարի պարգևատրման արարողությունը։
-
19.05.2016|
11:27
Մայիսի 16-ին Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպը ՈՒկրաինայում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում է՝ ասել է ՈՒկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
-
19.05.2016|
11:26
Ռուսաստանը չի ծրագրում Իրանին տանկեր կամ կործանիչներ մատակարարել, ռազմական հարթակներն ընկնում են սահմանափակման տակ՝ հայտարարել է Դաշնային ծառայության ռազմա-տեխնիկական համագործակցության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:
-
19.05.2016|
11:25
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: Նրանք քննարկել են երկու երկրների ապրանքաշրջանառության և երկկողմ հարաբերությունների հարցերը, ըստ Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության:
-
19.05.2016|
11:23
Հռոմի պապը միակ հոգևորականը չէ, որ քարոզում է նաև վիրտուալ տիրույթում՝ գրում է Tech Insider-ը` տեղեկացնելով, որ Դալայ Լաման նոր կայք է բացել, որի նպատակն է մարդկանց ուղղություն ցույց տալ` հասկանալու իրենց զգացմունքները:
-
19.05.2016|
11:20
ՈՒկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլյուկը հայտարարել է, որ ՈՒկրաինան կարող է «Եվրատեսիլ-2017»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի, քանի որ մրցույթի անցկացումը չափազանց մեծ գումարներ է պահանջում, հաղորդում է «Украинская правда»-ն:
-
19.05.2016|
11:18
Բաքուն դեմ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ավելացմանը:
-
19.05.2016|
11:17
Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:
-