-
17.05.2016|
20:53
Վիեննայում նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ՝ Վիեննայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
17.05.2016|
20:52
Հայկական Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարել են՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հետ զրույցում:
-
17.05.2016|
20:51
Թուրքիայում հետաքննություն է սկսվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «մտավոր հետամնաց» անվանած ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Օքան Գայթանջըօղլուի նկատմամբ, որը ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդականն է՝ գրում է «Ջումհուրիեթը»:
-
17.05.2016|
20:49
Աժ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
-
17.05.2016|
20:49
ԵԱՏՄ-ի անդամ պետությունների նախագահների հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ԵԱՏՀ մամուլի ծառայությունը:
-
17.05.2016|
20:48
Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Վիեննայի միջազգային հանդիպման արդյունքները՝ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
-
17.05.2016|
20:47
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով Եվրոպան պատուհասած միգրացիոն ճգնաժամի, քրիստոնյաների ու մուսուլմանների հնարավոր համերաշխ համակեցության մասին՝ ասել է, որ նվաճողականության գաղափարը բնորոշ է և քրիստոնեությանը, և՛ իսլամին:
-
17.05.2016|
20:45
Հայաստանի ԶՈՒ-ն ապրիլյան քառօրյային կատարել է իր առաջ դրված խնդիրները՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով կողմերի հաղթանակի մասին լրագրողի հարցին` Վիեննայից օդանավով Հայաստան վերադառնալիս:
-
17.05.2016|
20:45
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային և ծառայության ընթացքին:
-
17.05.2016|
20:44
Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպումը, ինչպես ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «զուսպ լավատեսության հիմք է տալիս»։