-
17.05.2016|
20:43
Երևանում Գերմանիայի դեսպանատանը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:
-
17.05.2016|
20:42
«Ես համաձայն եմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականին, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություններ են ստեղծում հակամարտության կարգավորմանը փուլային մոտեցման հիման վրա սուբստանտիվ բանակցություններ սկսելու համար»:
-
17.05.2016|
20:42
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին հայտարարել է, որ իրեն «թևաթափ է անում» ԱՄՆ-ի պատասխանը գլոբալ միգրացիոն ճգնաժամին:
-
17.05.2016|
20:41
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Սոֆիա:
-
17.05.2016|
20:40
Վիեննայում սկսվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման խմբի հանդիպումը: Հանդիպմանն ընդառաջ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, որ քննարկման առարկա պետք է լինի Սիրիայում ժամանակավոր կառավարության ձևավորումը:
-
17.05.2016|
19:30
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը:
-
17.05.2016|
19:03
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ՝ ասված է ՌԴ արտգործնախարարի, ԱՄՆ-ի պետքարտուղարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ:
-
17.05.2016|
19:02
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (32 արկ) խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը. տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն։
-
17.05.2016|
18:58
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:
-
17.05.2016|
18:58
Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ քննարկել են երկու երկրների հարաբերությունները: Հանդիպման մասին տեղեկություն է հրապարակել բելառուսական պետական BelTA լրատվական գործակալությունը: