-
14.05.2016|
23:43
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ընդունել է Լյուքսեմբուրգի մեծ դուքս Անրիին, Լիխտենշտեյնի գահաժառանգ արքայազն Ալոիսին, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին:
-
14.05.2016|
23:41
Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքին հայերի մասնակցության տեղեկություն չկա՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
-
14.05.2016|
23:40
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսին ծրագրված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու՝ լրատվամիջոցի մոսկովյան թղթակցին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը:
-
14.05.2016|
23:39
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընտրվել է իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ՝ կուսակցության 4-րդ համագումարում՝ հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար, փոխվարչապետ Կախա Կալաձեն։
-
14.05.2016|
23:38
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին առաջիկա օրերին այցելելու է Սաուդյան Արաբիա, Ավստրիա, Բելգիա, Բուրմա և Վիետնամ:
-
14.05.2016|
23:36
Բրիտանական The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-25-ին գտնվելու է Հայաստանում, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
-
14.05.2016|
23:34
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:
-
14.05.2016|
18:48
Արդեն մի քանի օր է լրահոսը լեփ-լեցուն է այն հայտարարությամբ, թե հայկական կողմը ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում զգալի դիրքեր է կորցրել:
-
14.05.2016|
12:45
Այս տարի «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում կանցկացվի մայիսի 21-ին: Այն իրականացվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ առաջարկով:
-
14.05.2016|
12:44
Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: