-
14.05.2016|
08:36
Այսօր «Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում բացման խոսք ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
-
14.05.2016|
08:34
Թուրքական օդուժին պատկանող ուղղաթիռն ընկել է քրդերի դեմ գործողության ընթացքում Հաքքարի նահանգում՝ տեղեկացնում է NTV-ի կայքը, ուղղաթիռի երկու օդաչուները զոհվել են։
-
14.05.2016|
08:33
«Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովում ելույթ է ունեցել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
-
14.05.2016|
08:30
Իրանը այս տարի հավատացյալների չի ուղարկի Սաուդյան Արաբիա ամենամյա հաջի՝ մահմեդականների սրբազան վայրեր ուխտագնացությանը: Թեհրանը Սաուդյան Արաբիային մեղադրում է ուխտագնացությունը վատ կազմակերպելու մեջ, անցյալ տարի 2 հազարից ավելի մարդ մահացավ, այդ թվում՝ 464 իրանցի:
-
14.05.2016|
08:29
Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի ԵՄ մուտք գործելու համաձայնագիրը կարող է տապալվել, եթե Թուրքիան չկատարի բոլոր պայմանավորվածությունները՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ հայտնում է BBC-ն։
-
14.05.2016|
08:27
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել Ղազախստանի իշխանություններին դադարեցնել քրեական հետապնդումները այն քաղաքացիների նկատմամբ, որ հրապարակային բողոքել են գյուղատնտեսական հողերը մասնավորեցնելու կառավարության որոշման դեմ:
-
14.05.2016|
00:19
Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար, գրում է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։
-
14.05.2016|
00:18
Լեռնային Ղարաբաղի իրավիճակը կդառնա թեմաներից մեկը, որն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կքննարկի իր համաշխարհային շրջագայության ընթացքում՝ ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
-
14.05.2016|
00:16
Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մայիսի 4-ին նախագահական պալատում հանդիպել էր վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, որից հետո Դավութօղլուն հայտարարեց իր հեռանալու մասին:
-
14.05.2016|
00:15
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություն է տարածել Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալների հետ բախումից հետո, որի ժամանակ սպանվել էր 8 և վիրավորվել նույնքան զինծառայող: