ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը եւ ներկայացված առաջարկները հիմնականում համահունչ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի սկզբին հնչեցրած դիրքորոշումներին ՝ ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հետ ներկա լինել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցում այսօր ամենակարեւորը խաղաղության եւ կայունության պահպանումն է եւ այս գործում կարեւոր դերակատարություն պետք է ստանձնեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլեւ միջազգային հանրությունն ընդհանրապես՝ ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ղարաբաղյան հակամարտության թեման՝ ըստ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքի։
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսված է Վիեննայում` հաջորդ շաբաթ, դրան կարող են միանալ ՌԴ-ի, Ֆրանսիայի արտգործնախարարները եւ ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր հանդիպման մասին մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով՝ ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը` ԼՂ հակամարտող բոլոր կողմերին զենք վաճառելու էմբարգոյի վերաբերյալ:
Belga լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ԵՄ-ն ավտոմատ անցում չի կատարի Թուրքիայի հետ ոչ վիզային ռեժիմին.
«Հայաստանն իր տպավորիչ ու զգացմունքային ելույթով Եվրատեսիլ-2016-ի առաջին կիսաեզրափակիչի սենսացիան էր», - գրում է իսպանական Rtve ռադիոհեռուստաընկերության կայքը:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...