-
05.05.2016|
17:02
Մայիսի 6-ին կկայանա hայ-ճապոնական համագործակցությանը նվիրված համերգ՝ մաեստրո Հիսայոշի Ինոյեի ղեկավարությամբ և կոմպոզիտոր-դաշնակահար Կարեն Հակոբյանի մասնակցությամբ:
-
05.05.2016|
17:01
ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։
-
05.05.2016|
17:01
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
-
05.05.2016|
16:59
Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բովանդակային ու արդյունավետ բանակցությունների:
-
05.05.2016|
16:58
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Ազգային ժողովին առաջարկեց արտահերթ նիստ գումարել:
-
05.05.2016|
16:56
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի օրինագծի կապակցությամբ ասել է, որ խուճապի պատճառ չի տեսնում, քանի որ Երեւանը վստահեցնում է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվելու միակողմանի:
-
05.05.2016|
16:55
«Տվյալ պահին կառավարության եզրակացությունն այն էր, որ Արցախի ճանաչումը պայմանավորված է բանակցությունների արդյունքով երկու հայկական պետությունների միջև՝ հաշվի առնելով ապագա զարգացումները՝ այդ թվում՝ արտաքին գործոնները: Սա է եզրակացությունը»:
-
05.05.2016|
16:54
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիտից հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 1994 թվականի Բիշքեկի պայմանագրով Ադրբեջանը բանակցել է Արցախի հետ:
-
05.05.2016|
16:53
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կարող է մայիսի 5-ին հայտարարել իր հրաժարականը՝ հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը:
-
05.05.2016|
16:52
Թուրքիայի հակահայկական հիմնական կառույցներից մեկը՝ «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի կոմիտեն», քննադատել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին, գրում է Haberler կայքը։