-
04.05.2016|
13:07
Արևմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը:
-
04.05.2016|
13:01
Սիրիայի կառավարության կողմից հրադադարի խախտումը կարող է հանգեցնել հրադադարի ամբողջական դադարեցման և պատերազմի վերսկսման՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
-
04.05.2016|
12:54
Եթե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունի Մագնիտսկու ակտի նման նախագիծ և տարածի Ադրբեջանի վրա, կառավարության պաշտոնյաների ապօրինի գործունեությունը բացահայտած մարդու իրավունքների ակտիվիստները, այդ թվում` Ադրբեջանի իշխող ընտանիքի կոռուպցիոն գործողությունները բացահայտած Խադիջա Իսմայիլովան, վաղուց ազատ արձակված կլինեին ադրբեջանական բանտերից:
-
04.05.2016|
12:51
Trend գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Հայաստանի կողմից ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությունը:
-
04.05.2016|
12:50
IRNA գործակալության փոխանցմամբ` Թեհրանը փնտրում է Բաքվի հետ հարաբերությունների ընդլայնման ճանապարհներ, ինչպես աշխարհի մյուս երկրների հետ՝ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Ջաբեր Անսարին՝ երեքշաբթի օրը Թերհանում մամլո ասուլիսում:
-
04.05.2016|
12:48
Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները սահմանափակել են նավթի գների անկմանը հարմարվելու նրա ունակությունը՝ ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
-
04.05.2016|
12:47
Սպիտակ տանը դեռևս հայտնի չէ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազանգերի պլանի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայի հրադադարի հարցով՝ ասել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
-
04.05.2016|
12:46
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ես Մոսկվայում խոսել ենք, որ քաղաքական իշխանության անցման համար թիրախային օրը օգոստոսի 1-ն է։ Այժմ մայիսն է սկսվել։ Կամ առաջիկա ամիսներին ինչ-որ բան տեղի կունենա, կամ ստիպված կլինենք այլ կերպ գործել»։
-
-
04.05.2016|
12:43
«Թող ոչ ոք չկասկածի, որ ԼՂՀ-ն պաշտոնապես ճանաչելու դեպքում բոլորն այդ մասին առաջինը կլսեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից»՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: