Թուրքական ապրանքների ներմուծումը բոյկոտելը մեծ արձագանք է ունեցել, սակայն դրա հետ մեկտեղ որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ այն կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ։ Արդյո՞ք այդպես է, հարցրինք ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։
Քառօրյա պատերազմի հետևանքների մասին դեռ շատ կխոսվի, ու արդարացի մեղադրանքներ կհնչեն: Իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, նաև պետք է հասկանա, որ ոչ միայն ներսում, այլև դրսում վստահության խնդիր ունի:
Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ տեղեկատվական պատերազմի դաշտում, առանց երկբայելու պետք է ասել` ՀՀ ՊՆ տեղեկատվական կենտրոնը, նրա ղեկավարը օպերատիվ, մասնագիտական պատշաճ մակարդակով կարողացան «նույնական» «մաստեր կլաս» տալ` մեր զինվորներին համահավասար ու արժանի, որոնք կռվում էին բուն մարտի դաշտում, պահում հող հայրենին ու նաև… զոհվում նրա համար:
Հանքային նյութերի վերամշակման «Մոլիբդեն փրոդաքշըն» և «Մաքուր երկաթ» ընկերությունների գործունեությունը վաղուց է հուզում Երևանի Արցախի պողոտային հարող շենքերի բնակիչներին:
Ապրիլյան չորսօրյա պատերազմը, յուրահատուկ կատալիզատոր լինելով հայաստանյան ներքաղաքական, արտաքին քաղաքական և հասարակական գործընթացների համար, բավականին լուրջ խթան հանդիսացավ երկրի արտաքին քաղաքական վեկտորի շուրջ նոր թափով քննարկումներ ծավալելու համար:
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ողբերգականությունն ու Հայաստանում որոշակի ուժերի սանձազերծած «հակալավրովյան» կամպանիան տարածաշրջանի հանրությունից ժամանակավորապես վանեցին անդրկովկասյան արտաքին քաղաքականության մի կարևորագույն բաղկացուցիչ:
Անիմաստ եմ համարում ապացուցել, որ պաշտոնյաների երեխաներ ևս կան առաջնագծում, սակայն իմ մի ընկերոջ՝ ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանի մասին հպարտությամբ նկատեմ, որ այս պահին ոչ միայն տղան, այլև հենց ինքն առաջնագծում են:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...