-
27.04.2016|
17:15
Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը WhoScored.com-ի վարկածով Գերմանիայի Բունեսլիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ֆուտբոլիստն է: Երկրորդ ցուցանիշն ունի Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի բրազիլացի 31-ամյա ֆուտբոլիստ Ռաֆայելը, երրորդն է«Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստան:
-
27.04.2016|
17:15
Բիգ-Բենի ժամացույցը մի քանի ամսով կկանգնեցվի վերանորոգման աշխատանքների համար՝ տեղեկացրել են Համայնքների պալատից:
-
27.04.2016|
17:14
Եթե դեմոկրատական փրայմերիզների առաջատար Հիլարի Քլինթոնը տղամարդ լիներ, ԱՄՆ նախագահի ընտրություններում կկարողանար հավաքել 5 տոկոսից ոչ ավելի ձայն՝ հայտարարել է միլիարդատեր Դոնալդ Թրամփը։
-
27.04.2016|
17:13
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Ստաֆան դե Միստուրան նախապատրաստել է այն դիրքորոշումների ցանկը, որոնցում Ժնևի բանակցություններում համաձայնվել են Սիրիայի իշխանությունները և նրանց հակառակորդները: Ցանկը կազմված է 12 կետից:
-
27.04.2016|
17:12
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մտադիր է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից պահանջել շտապ գումարել ԵՄ արտահերթ գագաթաժողով:
-
27.04.2016|
17:12
Ապրիլի 26-ին Էդվարդ Նալբանդյանի հեռախոսել է Սերգեյ Լավրովի հետ՝ տեղակացնելով ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։
-
27.04.2016|
17:11
Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում եւ, արդյունքում քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սեւ գործը՝ հայտարարել է ԼՂՀ ՊԲ-ն:
-
27.04.2016|
17:10
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Անկարայի պահանջը փողոցային ցուցադրությունից տղայի լուսանկարը հանելու մասին, որը սպանվել էր 2013-ին` Ստամբուլում ցույցը ցրելու ժամանակ՝ հաղորդում է Reuters-ը:
-
27.04.2016|
17:10
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օֆշորներում որևէ ունեցվածք չունի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները՝ ամերիկյան մամուլում հրապարակումներից հետո, որ Քերիի կինը՝ Թերեզան, մեծ կարողության տեր է՝ ունի հիմնադրամներ ու ակտիվներ։
-
27.04.2016|
17:09
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: