-
24.04.2016|
15:50
Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ՀԱՊԿ-ում ՀՀ և Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչությունների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի դիմաց:
-
24.04.2016|
15:49
Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու պայմանագրերի կնքման գործընթացը բնականոն հունով առաջ է գնում՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
24.04.2016|
15:48
Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց՝ ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցերին:
-
24.04.2016|
15:47
«Այսօր ես որևէ փոխզիջման մասին չեմ կարող խոսել և չեմ տեսնում», - հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հարցում ո՞րն է փոխզիջումների սահմանը, որոնց պատրաստ է հայկական կողմը:
-
24.04.2016|
15:46
Մենք շարունակելու ենք մեր արդար գործը, պայքարելու ենք և շարունակելու ենք պայքարել, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-
24.04.2016|
12:46
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարդ իրավիճակում է հայտնվել: Պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կնշանակի փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը հազիվ է համաձայնել ընդունել միգրանտներին, Բունդեստագում քվեարկությունը կրկին հետաձգելու դեպքում կարելի է Թուրքիայի առջեւ ստորաքարշության մեղադրանքներ հրահրել՝ գրել է Deutsche Welle-ն:
-
24.04.2016|
12:45
ՀՀ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին:
-
24.04.2016|
12:43
Աշխարհում տեղյակ չեն Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վայրագությունների մասին՝ ասել է պատմաբան Փոլ Լեւինը, որը Երեւանում մասնակցում էր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին:
-
24.04.2016|
12:43
New York Times-ին հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ ԱՄՆ-ն հույս ունի առաջիկա օրերին Ռուսաստանի հետ մոնիթորինգի նոր համակարգ համաձայնեցնել` Սիրիայում մարտական գործողությունների դադարին հետևելու համար:
-
24.04.2016|
12:42
Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցում` Սրբոց Հակոբյանց մայրավանքում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին հիշատակի միջոցառում է անցկացվել՝ տեղեկացնում է The Jerusalem Post-ը: