-
19.04.2016|
14:33
Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 25-26-ին կլինի Ադրբեջանում, իսկ ապրիլի 26-27-ին՝ Խորվաթիայում:
-
19.04.2016|
14:32
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն կնպաստեն ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռքբերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին՝ թերթին հայտնել է դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրը:
-
19.04.2016|
14:32
Trend-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցելու է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումին, որը Բաքվում անցկացվելու է ապրիլի 25-27-ին:
-
19.04.2016|
14:31
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերևույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով:
-
19.04.2016|
14:30
«Միլլիեթի» կայքը փոխանցում է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերը. «Եթե ԵՄ-ն չպահի խոստումները, մենք կչեղարկենք բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ փախստականներին հետ ընդունելու»:
-
19.04.2016|
14:29
Գերմանիայի ԱԳՆ-ն հրապարակել է խորհուրդներ գերմանացիների համար, որ հանգստանում են Թուրքիայում: Գերմանացի զբոսաշրջիկներին հորդորում են ուշադիր լինել հանրային վայրերում խոսակցության թեմաներին։
-
19.04.2016|
14:28
ՀԱՊԿ պետությունների արտաքին գործերի փոխնախարարները Երևանում հանդիպել են՝ քննարկելու արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը:
-
19.04.2016|
14:27
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Ստրասբուրգ մեկնելուց առաջ արձագանքել է հաղորդագրությանը, որ ՌԴ և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակը, մասնավորապես՝ թուրք-սիրիական սահմանը փակելու հարցը:
-
19.04.2016|
14:27
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչպես է 2015-ին հարստացել 36,4 միլիոն ռուբլով՝ աշխատավարձից բացի, ժառանգություն է ստացել մահացած հորից:
-
19.04.2016|
14:26
Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ Հայոց ցեղասպանության մասին «Օզոնային օրագիր» պոեմների ժողովածուի համար: