-
17.04.2016|
12:19
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Ստամբուլի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում Ադրբեջանի և Թուրքիայի դրդմամբ տեղ գտած ձևակերպումներն ամբողջությամբ աղավաղում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հետևանք է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ռազմական եղանակով ճնշելու քաղաքականության՝ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
-
17.04.2016|
12:09
Առեղծվածային ու ապշեցուցիչ տեղեկացված՝ Ֆուատ Ավնի կեղծանունով Twitter-ի իր միկրոբլոգում գրող թուրք հեղինակի կանխատեսումները միշտ իրականանում են, իսկ տեղեկատվությունը՝ հաստատվում: Ֆուատ Ավնին ասպարեզ է նետել հերթական սենսացիան:
-
17.04.2016|
12:05
Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 5 միջադեպ:
-
16.04.2016|
20:07
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցում հաստատել են Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը նպաստելու վճռականությունը, քննարկել իրավիճակը Դոնբասում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ հայտնում է ՌԴ ԱԳ-ն:
-
16.04.2016|
20:06
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թեհրանում բանակցել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
-
16.04.2016|
20:05
Իսլամական համագործակցություն կազմակերպությունը (ԻՀԿ) որոշում է ընդունել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփման խումբ ստեղծել՝ արտգործնախարարների մակարդակով` նշված է Ստամբուլում անցկացված ԻՀԿ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում.
-
16.04.2016|
20:04
ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է ԱՀԿ-ին անդամակցելիս աջակցել Իրանին.
-
16.04.2016|
20:03
Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ։
-
16.04.2016|
20:03
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը հայտարարել է, որ Գազայի հատվածում նավահանգստի կառուցման թեմայով Թուրքիայի հետ համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով։
-
16.04.2016|
20:02
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկու երկրները ծրագրվել են վերադառնալ բարիդրացիական հարաբերություններին: