-
15.04.2016|
00:51
2001-ի դեկտեմբերի 24-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շրջանառության մեջ դրեց ուղիղ կապը նախագահի հետ և տարեցտարի ավանդույթը պահպանեց: Ռեկորդայինը տևողությամբ դարձավ 14-րդը՝ ապրիլի 14-ին, միլիոնից ավելի հարցերին հնչեց հիսունմեկ պատասխան:
-
15.04.2016|
00:46
Օրերս կնքված Հայաստան-Ռուսաստան-Իրան-Վրաստան էներգետիկ պայմանագիրը կարելի է համարել աննախադեպ` մի քանի առումներով. հայաստանյան էներգետիկ ոլորտը, որը ռուսական «գերակայության տարածք» էր, «ճեղքում» արձանագրեց` դիվերսիֆիկացիոն լուրջ հեռանկարով:
-
15.04.2016|
00:43
Արցախին սպառնացող վտանգի պահին սփյուռքն արագ ինքնակազմակերպվեց ու բոլոր միջոցներով փորձեց օգնել հայկական երկու պետություններին:
-
15.04.2016|
00:39
Սակայն Իրանը ՈՒկրաինա չէ, և այնտեղ դեռ 2015-ի դեկտեմբերի վերջին, այսինքն՝ հակաիրանական «միջուկային պատժամիջոցների չեղարկման հռչակումից և նոր «բալիստիկհրթիռային պատժամիջոցների» սահմանումից դեռ շատ առաջ աշխարհին բացատրել էին, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամանքի էությունը ատոմը կամ բալիստիկ հրթիռները չեն:
-
15.04.2016|
00:34
«Իրատեսի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:
-
15.04.2016|
00:28
Այս օրերին բոլորն են համակվել հարցեր տալու համաճարակով: Պատասխանների համաճարակ չկա: Նույնիսկ հարցերը բովանդակային չեն այն դեպքում, երբ իրավիճակը թելադրում է, որ արդեն պատասխանների ժամանակն է:
-
15.04.2016|
00:25
Հայաստանն աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեց, որ հզոր է իր ժողովրդով, զինվորով միախմբված և ի զորու է հակահարված տալու հակառակորդին։ Ժամանակն է և վաղուց արդեն ժամանակն է, որ մեր իշխանությունները մտածեն տնտեսապես հզոր լինելու մասին։
-
15.04.2016|
00:23
Սահմանային լարվածության այս օրերին Թուրքիայում տիրող տրամադրությունների և հնարավոր զարգացումների մասին է մեր զրույցը Ermenihaber.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:
-
15.04.2016|
00:18
Հասարակության ժողովրդավարացումը եղել է Գորբաչովի «перестройка»-ի ծանր հրետանին: Դրան հասնելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հասարակական կյանքում ներդնել արդար ու թափանցիկ ընտրությունների համակարգը, որը Խորհրդային Միությունում գոյություն ուներ միայն թղթի վրա:
-
15.04.2016|
00:05
Վերջին ժամանակներս որոշ անձինք և կազմակերպություններ կողմնակալ և անառողջ քննադատություն են հնչեցնում քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: