Երբ հետևում ես բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ ամբողջական չեն, տպավորություն ես ստանում, թե ապահով, անհոգ և ամենակարևորը` հարուստ երկրում ես ապրում:
Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը Ազգային ժողովում հանդես է եկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությունը դադարեցնելու նախաձեռնությամբ:
Դեմոկրատական շարժում կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ չէ NDI-ի հասարակությունը՝ տեսնելու հասարակական տրամադրվածությունը:
ՈՒրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի կենտրոնական հրապարակում ապրիլի 13-ին հարյուրավոր հայ և ոչ հայ ցուցարարներ իրենց բողոքն են հայտնել ընդդեմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի:
Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը շրջանառության մեջ են դրել Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրենքի նախագիծ, որ բաղկացած է 2 հոդվածից:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը:
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, որ Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների և Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին` կոչ անելով բանակցություններ սկսել ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև նոր հարկային պայմանագիր կնքելու համար։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...