-
14.04.2016|
11:28
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի տարածաշրջանում անկայունությունը կանխելու համար:
-
14.04.2016|
11:15
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ, տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ–ն:
-
14.04.2016|
00:37
ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ ԵԽԽՎ հերթական նստաշրջանի մասին հարցեր տալուց հետո (հարցազրույցը կտպագրվի վաղը՝ «Իրատես» թերթում) չէի կարող չանդրադառնալ ընթացիկ օրակարգին:
-
13.04.2016|
23:54
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում այսօր մրցահարթակ ելան 77կգ քաշային մարզիկները: Հայկական Անդրանիկ Կարապետյան-Տիգրան Մարտիրոսյան երկյակը տիրացավ աշխարհամասի ողջ ոսկուն ու արծաթին:
-
13.04.2016|
23:48
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել էլեկտրականության ընդհանուր շուկայի մասին՝ ապրիլի 13-ին Երևանում էներգետիկայի երեք փոխնախարարների հանդիպման ժամանակ՝ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
-
13.04.2016|
23:46
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են համագործակցել Ռուսաստանի հետ, եթե դա բխի ԵՄ շահերից:
-
13.04.2016|
23:45
Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել մայիսի 20-ին, Երևանում։
-
13.04.2016|
23:44
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին Թեհրանում հանդիպել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ:
-
13.04.2016|
23:43
ԵԱՏՄ-ն պատրաստ է աշխատել ԵՄ-ի հետ իրավահավասարության և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
-
13.04.2016|
23:42
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ հանդիպումն անցկացնել Մինսկում՝ համադրելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպման հետ։