-
12.04.2016|
12:18
«Ամենակարևոր հարցը շփման գծում ու սահմանի երկայնքով բռնությունների մակարդակի նվազեցումն է»։
-
12.04.2016|
12:17
ԱՄՆ-ն ողջունում է ՌԴ-ի հարվածները «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ուղղությամբ և կոչ է անում հստակեցնել ուժերի հավասարակշռության իրադրությունը Հալեպի շրջանում՝ լրագրողներին ասել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
-
12.04.2016|
12:16
Մեծ Բրիտանիայի Ազգային պատկերասրահում աշնանը կբացվի աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավների ցուցահանդեսը:
-
12.04.2016|
12:16
«Մենք զենք ենք վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է Ռոգոզինը երկուշաբթի օրը «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում։
-
12.04.2016|
12:14
Ամերիկյան «Բոինգ» ավիաընկերության պատվիրակությունն այցելել է Իրան՝ քննարկելու ինքնաթիռների վաճառքին վերաբերող հարցեր՝ ասել է Իրանի Ավիաընկերությունների Ասոցիացիայի քարտուղարը:
-
12.04.2016|
12:13
Հռոմեական կայսրության վերջին տարիներին ապակու արդյունաբերական արտադրության խոշորագույն կենտրոն է գործել Իսրայելում՝ վկայում են ապակու հալեցման վառարանների ավերակները, որոնք իսրայելցի հնագետները հայտնաբերել են Քարմել լեռան մոտակայքում:
-
12.04.2016|
12:13
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ապրիլի առաջին օրերի զինված բախումներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել ապահովել կոնֆլիկտի հետևանքով տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը, տեղեկացնում է unhcr.org-ը:
-
12.04.2016|
12:12
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր:
-
12.04.2016|
12:11
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ առաջինը ժամանել է Երևան։ Վեհափառ հայրապետը և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի և Ղարաբաղի նախագահների հետ և իրենց զորակցությունը հատնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։
-
12.04.2016|
12:10
Ստոկհոլմում ապրիլի 9-ին ադրբեջանական, թուրքական և թուրքմենական համայնքների հակահայկական հանրահավաքից հետո Շվեդիայում ՀՀ դեսպանությունը դատապարտել է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի և ատելության ցանկացած դրսևորում և նշել, որ «խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար»։