Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին:
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչև քննարկման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել առաջնագծում զոհված հայորդիների հիշատակին:
Սուրբ Աթոռը հաղորդել է Ֆրանցիսկոս պապի Կովկաս երկու առանձին այցերի մասին: Առաջինը՝ Հայաստան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի աշխարհիկ ղեկավարության հրավերով հունիսի 24-26-ին:
«Պատերազմը քառօրյա չէր, այն միշտ էլ եղել է և գուցե էլի կլինի: Չորս օրվա մասին չէ, որ պիտի խոսենք, այլ «վատնած» մոտ 22 տարվա մասին»,- մեզ հետ զրույցում ասաց արցախցի բանաստեղծ ԴԱՎԻԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ:
Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթեր է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անկեղծ պատասխանել է հարցին, թե որն է եղել իր պաշտոնավարման ընթացքում մեծագույն սխալը. Լիբիա ներխուժումը ու հաջորդ օրն իրենց նախապատրաստած ծրագրի ձախողումը։
Փարիզում քարերով, փայտերով ու ձողերով զինված քրդերը ծեծել են Հայաստանի դեմ ցույց անող ադրբեջանցիներին, գրում է Եվրոպայի թուրքմենների Avrupa Türkmen Gazetesi պարբերականը։ Քրդերը եղել են Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK առաջնորդի դիմանկարներով ու դրոշով։
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...