-
04.04.2016|
01:40
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ապատեղեկատվություն է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունը:
-
04.04.2016|
01:39
Լեռնային Ղարաբաղը հակադարձում է՝ «շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների արկակոծումներով»:
-
04.04.2016|
01:38
Ղազախստանի արտգործնախարարությունը երեկ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման և մարդկային զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ:
-
04.04.2016|
01:37
«Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»
-
03.04.2016|
19:41
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադարձությունների ընդհանուր պատկերը:
-
03.04.2016|
18:04
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
-
03.04.2016|
18:03
Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին Աժ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԺ բոլոր խմբակցությունների, միջազգային խորհրդարանական կառույցների պատվիրակությունների անդամներ:
-
03.04.2016|
18:02
Ադրբեջանը հակված է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, միաժամանակ կուժեղացնի իր բանակը՝ Անվտանգության խորհրդի նիստում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
-
03.04.2016|
18:00
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան գտնում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատումից հետո ռազմական լարվածության ամենածանր աճի:
-
03.04.2016|
17:59
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: