-
03.04.2016|
12:24
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին հայտարարել է, որ Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին, այս մասին տեղեկացնում է irna.ir իրանական լրատվական գործակալությունը:
-
03.04.2016|
12:23
Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության` հայտնում են Երկրապահ կամավորական միության լրատվական ծառայությունից։
-
03.04.2016|
12:22
Թուրքիայի նախագահը մեղադրել է Մինսկի խմբին և ասել, որ ադրբեջանցի եղբայրների համար ալլահից օգնություն է խնդրում։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում թուրք-ամերիկյան մշակութային կենտրոնի բացման ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի մի լրագրողի հարցին, անդրադարձել է հայ-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերին:
-
03.04.2016|
12:21
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորին ափսոսանք հայտնելով ղարաբաղյան շփման գծում վերջին լուրջ միջադեպերի կապակցությամբ, որոնք մեծաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում։
-
03.04.2016|
12:21
ԱՄՆ խստագույնս դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները ղարաբաղյան շփման գծի երկայնքով, որի հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
-
03.04.2016|
12:20
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումների մասին վերջին հաղորդագրություններից, նրան հատկապես մտահոգել են ծանր զինատեսակների կիրառումը և զոհվածների մեծ թիվը՝ ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում, ասված է կազմակերպության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում:
-
03.04.2016|
12:19
Հրավիրվել է Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին քիչ առաջ հաղորդել է APA լրատվական գործակալությունը:
-
03.04.2016|
11:51
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
-
03.04.2016|
11:43
Ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
-
03.04.2016|
11:40
Voskanapat.info-ի տեղեկացմամբ՝ անցած գիշեր Հայաստանից Արցախ են տեղափոխվել «Թիրախ У» տեսակի մարտավարական հրթիռային համալիրներ և «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգեր: