-
03.04.2016|
02:17
Ֆրանսահայերն ապրիլի 9-ին բողոքի ցույց կանցկացնեն Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության առջև` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախահարձակ գործողություններ իրականացնելու և հրադադարի ռեժիմը սրելու կապակցությամբ՝ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը:
-
03.04.2016|
02:16
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի առնչությամբ:
-
03.04.2016|
02:15
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյուբորն Յագլանդը կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և վերսկսել բանակցությունները:
-
03.04.2016|
02:14
Քաղաքագետ Թոմաս դե Վաալը «Դոյչե Վելլե» ռադիոկայանին հայտնել է, որ տարածաշրջանում նոր զարգացումները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի նոր շրջադարձի ֆոնին: «Հայկական կողմին ձեռնտու է ստատուս քվոն:
-
03.04.2016|
02:13
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» կապակցությամբ։
-
03.04.2016|
02:12
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր զինտեխնիկայի կիրառման և մեծաթիվ զոհերի առնչությամբ:
-
03.04.2016|
02:11
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պիտի դադարեցնեն կրակը եւ կայունացնեն իրավիճակը՝ Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
-
03.04.2016|
02:09
Հայաստանի Հանրապետությունը լիարժեք կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով: Այդ մասին այսօր՝ ապրիլի 2-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:
-
03.04.2016|
02:04
Սերժ Սարգսյանը վերադառնալով Վաշինգտոնից՝ անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
-
03.04.2016|
02:03
Տեղեկանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բախումների մասին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի բանակին. ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ: