-
26.03.2016|
12:56
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատարանի որոշմամբ ճանաչվել է լրագրողներ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի դեմ գործով հայցվորներից մեկը, հայտնում է Haber Turk-ը։ Նրանց լրտեսության հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել:
-
26.03.2016|
12:55
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ վրացի նախարարի առաջին պաշտոնական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում:
-
26.03.2016|
12:53
Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են՝ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում։
-
26.03.2016|
12:52
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին չորս ժամ տևողությամբ բանակցություններ են վարել Մոսկվայում: Քերին հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումն «արդյունավետ» էր:
-
26.03.2016|
12:51
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԱՄՆ-ում հնարավոր հանդիպման որոշում չկա՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նման հանդիպման քննարկում չի եղել։
-
26.03.2016|
12:50
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
-
26.03.2016|
12:48
Վերականգնման աշխատանքները կավարտվեն 2017-ին: Կֆինանսավորեն Կաթոլիկ, Հույն Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիները՝ գրում է Մաուրո Պյանտան La Stampa-ում:
-
25.03.2016|
23:44
Երեկ ՀԱԿ-ը պաշտոնապես դիմեց իշխող մեծամասնությանը` «4+4+4» ձևաչափը կյանքի կոչելու: Հայտարարվեց նաև այն ՀԿ-ների ներկայացուցիչների անունները, որոնք պատրաստ են մասնակցելու այդ քննարկումներին:
-
25.03.2016|
22:20
Անգլիալեզու մամուլը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Մոսկվա այցին անդրադարձել է մանրամասն ու համակողմանի:
-
25.03.2016|
17:16
Մարտի 24-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի կենտրոնում մեկնարկեց «Խեցեգործության դասընթացներ անապահով երիտասարդների համար» ծրագիրը։