-
25.03.2016|
15:07
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն միասնական ըմբռնում, որ Սիրիան պետք է մնա ամբողջական պետություն՝ փոխանցում է RIA Novosti-ն։
-
25.03.2016|
15:07
ՌԴ-ն ու ԱՄՆ-ը պայմանավարվել են մինչև օգոստոս հիմքեր ստեղծել Սիրիայում քաղաքական անցման համար և մշակել երկրի նոր սահմանադրության սևագիրը՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում բանակցությունների արդյունքներով:
-
25.03.2016|
15:05
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ինքնաթիռը ժամանել է Բրյուսելի օդանավակայան՝ հայտնում է RTBF հեռուստաալիքը։
-
25.03.2016|
15:03
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և ՌԴժի ջանքերի միավորումը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում կարող է պատմական քայլ դառնալ, ինչպիսին հակահիտլերյան կոալիցիայի ստեղծումն էր։
-
25.03.2016|
15:02
Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ Մոսկվայի հետ նորմալ երկխոսությանը, և այդ ուղղությամբ առաջընթաց կա՝ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
-
25.03.2016|
15:01
ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
-
25.03.2016|
15:01
Ռուսաստանը պատրաստ է ապասառեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ Անկարան ընդունի ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման մեջ իր մեղքը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
-
25.03.2016|
10:06
ՌԴ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունների օրակարգում գերիշխել է սիրիական և ուկրաինական ճգնաժամերի հարցը:
-
25.03.2016|
10:04
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնևում միջսիրիական բանակցությունների մասնակիցներին 12- կետանոց փաստաթուղթ է ներկայացրել:
-
25.03.2016|
10:03
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը բավարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ազատման դիմումը: