-
24.03.2016|
13:58
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ուղևորվել է Ժնև՝ հանդիպելու Սիրիայի բանակցությունների մասնակիցների և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի հետ:
-
24.03.2016|
13:57
Սիրիական կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել Պալմիրա քաղաքի պատմական մասում՝ հայտարարել է բրիգադային մի գեներալ։ Նա ընդգծել է, որ ավիահարվածներ պետք չեն եղել։
-
24.03.2016|
13:56
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Մոսկվա: Մարտի 24-ին նախատեսված են նրա հանդիպումները ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ:
-
24.03.2016|
13:55
Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ՝ ասել է պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ղարաբաղի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
-
24.03.2016|
13:54
Մարտի 24-25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Նրան կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը:
-
24.03.2016|
13:53
Բելառուսն արտաքին քաղաքականության մեջ ընտրություն չի կատարի Արևելքի և Արևմուտքի, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև՝ Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
24.03.2016|
13:51
Համաներումը, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց մարտի 17-ին՝ Նովրուզի առիթով, հազվադեպ լավ նորություն էր Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար, գրում է The Economist շաբաթաթերթի կայքը։
-
24.03.2016|
13:50
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ պետական պաշտոնյաների ու գործարարների համար կազմակերպել էր սեմինար Արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP-ի վերաբերյալ, որի շրջանակներում զարգացող երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով ԱՄՆ-ի հետ առևտրում հազարավոր ապրանքատեսակների համար տուրքազերծ ու արտոնյալ պայմաններ է առաջարկվում 129 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտահանողներին:
-
24.03.2016|
13:48
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակել է Հայաստանում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհային քարտեզը, որ երեք կետ է ներառում՝ վարչախմբի հեռացում, անցումային կառավարության ձևավորում և ազատ, արդար արտահերթ ընտրություններ:
-
24.03.2016|
13:13
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակներում շարունակվում է թատրոնի երախտավորներին նվիրված ներկայացումների ցուցադրությունը: