-
22.03.2016|
13:58
Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ պատմական հանդիպման ընթացքում պահանջել է վերադարձնել Գուանտանամո ծովածոցը, վերջ տալ Վաշինգտոնի կողմից Հավանայի նկատմամբ սահմանված առևտրային էմբարգոյին:
-
22.03.2016|
13:57
Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին ասել է, որ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով առաջիկայում կայանալիք բանակցությունների շրջանակում չի քննարկվելու նախագահ Բաշար Ասադի հեռացման հարցը՝ նշում է The Guardian-ը:
-
22.03.2016|
13:56
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստան այցի շրջանակներում կքննարկի ոչ միայն Սիրիայում, այլև ՈՒկրաինայում տիրող իրավիճակը՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
-
22.03.2016|
13:55
Խոսքը քաղաքական ուշագրավ զարգացման մասին չէ: Այսօր ԸՕ-ի շուրջ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, ինչի համար ԱԺ էին եկել արտախորհրդարանական ուժեր, հասարակական կազմակերպություններ:
-
22.03.2016|
12:42
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դուստրը՝ Սումեյե Էրդողանը մարտի 20-ին նշանադրվել է Սելչուք Բայրաքթարի հետ։ Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ նրանց նշանադրությունը տեղի է ունեցել Ստամբուլի Թարաբիայի պալատում։
-
22.03.2016|
12:42
Թուրքիայի հարավ-արևելքում ուժայինների և քրդական աշխարհազորի դիմակայությունը սրվում է, գրում է Politico-ն:
-
22.03.2016|
12:41
Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է վերաբնակեցնել 54 000 սիրիացի փախստականի Թուրքիայից Իտալիայում և Հունաստանում հայտնված փախստականների փոխարեն, ինչպես ենթադրվում էր միգրանտների վերաբնակեցման քվոտաներով՝ ասվում է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում:
-
22.03.2016|
12:40
Մարտի 22-23-ին Ժնևում տեղի կունենա Վրաստանի անվտանգության վերաբերյալ միջազգային բանակցությունների հերթական՝ 35-րդ փուլը։
-
22.03.2016|
12:39
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը ելույթ է ունեցել Դիարբեքիրում Նովրուզի տոնական միջոցառման ժամանակ, որում անդրադարձել է «Քրդական հարցի» կարգավորման խնդրին։
-
22.03.2016|
12:38
2016-ին ԵԱՀԿ նախագահության համար Գերմանիայի դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոտ Էրլերը և Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ դեսպան Իգոր Պոպով, ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս ՈՒոռլիք, Ֆրանսիայից՝ Պիեռ Անդրիո) վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման հանձնառությունը: