-
18.03.2016|
11:52
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին և ելույթ է ունեցել, որում անդրադարձել է դինամիկ զարգացող Հայաստան-ԵՄ հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման ընթացքին, Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, որոնք ԵՄ հետ մեր երկրի հարաբերություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում:
-
18.03.2016|
11:51
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեխլերի գլխավորած պատվիրակությանը։
-
18.03.2016|
11:50
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը քրիստոնյաների, եզդիների, այլ կրոնական և էթնիկ խմբերի դեմ ցեղասպանություն է իրականացրել։
-
18.03.2016|
11:48
Սիրիայում ռազմական գործողությունն արժեցել է 33 միլիարդ ռուբլի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների հետ հանդիպմանը։
-
18.03.2016|
11:48
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման հրամանագիր է ստորագրել, որը տարածվում է 148 անձանց, այդ թվում՝ 14 օտարերկրյա քաղաքացիների վրա:
-
18.03.2016|
11:47
Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պարգևատրվել է Պիոս պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով:
-
18.03.2016|
11:46
Ուշադրության կենտրոնում դեպի Եվրոպա ձգտող փախստականների հոսքը կանխելու ուղիների շուրջ Թուրքիայի հետ վերջնական պայմանավորվածության հասնելն է:
-
18.03.2016|
11:45
Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթաժողովին, որ վարում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
-
18.03.2016|
11:44
«Հանրապետություն» կուսակցությունը «աջակցում է Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում՝ համարելով նրան ամենաարժանավոր թեկնածուն՝ շնորհիվ Արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության ու նվիրումի, պատգամավորական աշխատանքի բազմամյա փորձի, կառավարման ունակությունների ու քաղաքի խնդիրների լավագույնս իմացության»:
-
18.03.2016|
11:43
Գերմանիան Ստամբուլում փակում է իր հյուպատոսարանը՝ հաղորդում է Reuters-ը՝ հավելելով, որ կփակվի նաև Ստամբուլում գործող գերմանական դպրոցը: