-
15.03.2016|
16:55
ՀՅԴ-ն մնում է այն համոզմանը, որ ընտրությունից հետո ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն:
-
15.03.2016|
16:54
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Անկարա։ Երկու երկրների նախագահները առանձնազրույց կունենան, որին կհաջորդի Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստը։
-
15.03.2016|
16:54
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկրորդ անգամ հետաձգում է Ադրբեջան այցը. թե փետրվարին և թե այսօր ծրագրված այցերից առաջ Թուրքիայի մայրաքաղաքը ցնցվեց հզոր պայթյուններից։
-
15.03.2016|
16:53
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Սիրիայում հրադադարի պահպանման հարցեր։
-
15.03.2016|
16:52
Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 29-ին:
-
15.03.2016|
16:52
ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին վաղը կժամանի Իրան:
-
15.03.2016|
16:51
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ ձայների 393 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ դատապարտել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և ասորիների, եզդիների ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունները որպես ցեղասպանություն:
-
15.03.2016|
16:50
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին:
-
15.03.2016|
16:50
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստ է գումարել: Հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
-
15.03.2016|
16:49
Ավարտվեց ֆուբոլի Հայաստանի գավաթի խաղարկության «Բանանց»-«Ալաշկերտ» առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը: