-
10.03.2016|
09:06
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ ռուսական պաշտպանական նշանակության օբյեկտներն Իրանին հանձնելու հարցում չկան լուրջ խոչընդոտներ:
-
10.03.2016|
09:05
CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցները։
-
10.03.2016|
09:04
ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ։
-
10.03.2016|
09:03
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Դավիթ Մելքոնյանը՝ արդարադատության նախարարի տեղակալ:
-
10.03.2016|
08:59
«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական զարգացումների համատեքստում»՝ «Կոնգրես» հյուրանոցում երեկ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, փորձագետ Ատոմ Մարգարյանն անդրադարձավ Իրանից գազ գնելու Վրաստանի ծրագրերին և գործընթացը որակեց ճկուն մարկետինգային քայլ՝ օգտագործել այլընտրանքները, երբ բանակցում ես քո գործընկերոջ հետ՝ նրա վրա ճնշում գործադրելու և գին գցելու համար:
-
09.03.2016|
21:12
ՄԱԿ-ում սիրիական հրադադարը համարում են անժամկետ՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան՝ փոխանցում է Reutersը։
-
09.03.2016|
21:12
ՀՀ նախագահին այսօր հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
-
09.03.2016|
21:10
Համաժողովին կմասնակցեն 7 գործող և 27 նախկին նախագահներ, 23 նախկին վարչապետներ:
-
09.03.2016|
21:09
Պենտագոնը հաղորդել է, որ մարտի 4-ին սիրիական էշ-Շադդադ քաղաքի մոտակայքում ավիահարվածներից սպանվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Աբու ՈՒմար աշ-Շիշանին, որ հայտնի է նաև որպես Աբու ՈՒմար Չեչենսկի:
-
09.03.2016|
21:07
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը երեկ երեկոյան Թվիթերում գրել է. «Հենց նոր ժամանեցի Թբիլիսի և սպասում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ղարաբաղյան կարգավորման հարցով քննարկմանը»: