-
09.03.2016|
02:03
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում բալիստիկ հրթիռ արձակելը չի հակասում միջուկային համաձայնագրի պայմաններին՝ հայտարարել է ամերիկացի պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում։
-
09.03.2016|
02:03
Միգրացիոն ճգնաժամը հրահրել է մեկուսացում և բաժանում ԵՄ-ում՝ Բեռլինում լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ պաշտոնական ճաշից հետո:
-
09.03.2016|
02:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե Ռուսաստանը տարբեր միջոցների է դիմում՝ դաշինքը պառակտելու համար:
-
09.03.2016|
02:01
Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր թերթը՝ Zaman-ը, իր գործունեության խոչընդոտումից հետո լույս կտեսնի Գերմանիայում:
-
09.03.2016|
02:00
Ադրբեջանը հաստատակամ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գործունեության փոփոխության հարցում՝ կիրակի երեկոյան ANS հեռուստաընկերության ամենշաբաթյա վերլուծական ծրագրով հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:
-
09.03.2016|
01:59
ՄԱԿ-ը մտավախություն և քննադատական գնահատականներ է հնչեցրել Եվրամիության և Թուրքիայի ղեկավարների միջև փախստականների հարցով նախնական համաձայնության վերաբերյալ:
-
09.03.2016|
01:55
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ՝ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցության հարցում:
-
09.03.2016|
01:53
ԻՊ-ը ծրագրում է հարձակումներ արևմտյան երկրների դեմ՝ սպառնալով ոչ միայն ռազմական օբյեկտներ ոչնչացնել, այլև թիրախ դարձնել արևմտյան կենսակերպը՝ հայտարարել է Լոնդոնի ոստիկանության կոմիսարի օգնական Մարկ Ռոուլին:
-
09.03.2016|
01:51
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից. Սպիտակ տուն այցելելու հրավեր նրան ուղարկվել է 2 շաբաթ առաջ, պաշտոնական պատասխան չի եղել՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
-
09.03.2016|
01:50
10 տարուց ավելի Նյու Յորքի քաղաքապետ միլիարդատեր, 73-ամյա Մայքլ Բլումբերգը հրաժարվեց ԱՄՆ նախագահի ընտրություններին մասնակցել: