-
07.03.2016|
16:02
ԵՄ երկրները բրյուսելյան գագաթնաժողովում մտադիր են բալկանյան երթուղին փակ հայտարարել՝ փորձելով խոչընդոտել Հունաստանից Եվրոպայի այլ հատվածներ ներգաղթյալների անցմանը՝ հայտնում է DPA գործակալությունը:
-
07.03.2016|
16:01
ԱՄՆ-ում մշակույթ է ձևավորվել, որի ժամանակ մարդիկ մշտապես զենք են վերցնում ձեռքը: Դա փոխելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրային քննարկումներ՝ կարծում է նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը:
-
07.03.2016|
16:00
Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել` ցուցարարներին ցրելու համար, որ հավաքվել են Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարության կապակցությամբ:
-
07.03.2016|
15:59
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 200 գրոհայիններ անցել են Ռաքքա քաղաքի բնակիչների կողմը:
-
07.03.2016|
15:56
Մարտի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵժԿ) երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց «Աշխատուժի շարժունություն» խորագրով եռօրյա խորհրդաժողովը:
-
07.03.2016|
11:13
Ադրբեջանը պաշտպանում է նավթի արդյունահանումը սառեցնելու ՕՊԵԿ-ի մի քանի երկրների նախաձեռնությունը՝ հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը Բաքվի ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով, «այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են»։
-
07.03.2016|
11:12
The New York Post-ը հայտնում է, որ կյանքի 94-րդ տարում մահացել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի այրի Նենսի Ռեյգանը:
-
07.03.2016|
11:11
Թուրքիայի կառավարությունը ոչ մի կապ չունի ընդդիմադիր Zaman թերթի ղեկավարությունում խնամակալների նշանակման դատարանի որոշման հետ՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն թուրքական մամուլի համար:
-
07.03.2016|
11:10
Մարտի 5-ին՝ Թեհրան պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարան և Թեհրանը պետք է ընդհանուր մոտեցումներ որդեգրեն տարածաշրջանում կրոնական հողի վրա բախումները դադարեցնելու համար։
-
07.03.2016|
11:09
ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը պահպանել են առաջատարի դիրքերը իրենց կուսակցությունների շրջանակներում մարտի 5-ին անցկացված նախընտրություններում: